ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Հաղթությամբ օծված

Հաղթությամբ օծված
04.09.2025 | 10:29

Մահ-պատերազմ է՝ կենաց ու մահու Հայոց աշխարհում, ՈՒ դարձյալ, կրկին կույր է ու համր աշխարհն ախտահար,

Մենք ելել ենք բիրտ ոսոխին ընդդեմ՝ հաղթելու համար, Որ ծույլ ու տկար, հափրած աշխարհը մի քիչ զգաստանա:

Կռվի ենք ելել, այս էլ քանի դար, մենակ ու համառ,

Կռվի ենք ելել հող ու Հայրենիք խենթ պաշտպանելու, Կռվի ենք ելել արարչապարգև մեր լեզվի համար,

Կռվի ենք ելել՝ սուրբ Մասիսների վրեժն առնելու:

Դու՛, իմ ժողովու՛րդ, հաղթանակներդ օծի՛ր քո՛ ոգով. Ոգուց առավել չկա ոչ մի ուժ, դու դա լա՛վ գիտես.

Ու մեր դիցերն են հայոց մեզ օծել հաղթության փառքով, Դու՝ազգ իմ հզոր, ժողովուրդ անպարտ, պիտի միշտ ապրես:

Ու երբ կհաղթենք հզոր թշնամուն, ծնկի կբերենք,

Բիրտ ու նենգադավ հզորները այս խարդախ աշխարհի Մեզ կողջունեն ու կմեծարեն՝ թեկուզ առերես,

Բայց սրտի խորքում չեն ների երբեք հաղթանակը մեր: Դու՛, իմ ժողովու՛րդ, հաղթանակներդ օծի՛ր քո՛ ոգով. Ոգուց առավել չկա ոչ մի ուժ, դու դա լա՛վ գիտես.

Եվ մեր դիցերն են հայոց մեզ օծել հաղթության փառքով: Դու ՝ազգ իմ հզոր, ժողովուրդ անպարտ, պիտի միշտ ապրես…

15.10.2020թ.

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ

Հ.Գ.1

Գրված՝ 44-օրյա Հայրենական Պատերազմի ծանր, բայց և հերոսական օրերին, երբ մեր քաջարի զինվորների կյանքի գնով մեզ պարտության տարան:

Հ.Գ.2

Բայց հուսահատվելու, թևաթափ լինելու իրավունք չունենք:

Ժամանակ չունենք, հայե՛ր ջան:

Մենք հայ ենք ու հաղթող ազգ ենք:

Պատմությունն է վկայում:

Այո, այս ոգեթափ օրերի համար են այս խոսքերը:

Դիտվել է՝ 14204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ